Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքիայում ապրիլի 24-ին ավելի շատ Ցեղասպանության մասին են գրել, քան Գալիպոլիի

Թուրքիայում ապրիլի 24-ին ավելի շատ Ցեղասպանության մասին են գրել, քան Գալիպոլիի
01.05.2015 | 12:36

Թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծական կենտրոնի (PRNet) տվյալներով՝ ապրիլի 20-26-ին թուրքական լրատվամիջոցներն ավելի շատ գրել են Հայոց ցեղասպանության մասին, քան Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի։ Ամենաշատ գրված լուրերի թեման եղել է երեխաների պաշտպանության օրվա հետ կապված հրապարակումները՝ 6728։ Հաջորդ ամենաշատ գրված թեման եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հրապարակումները՝ 2404, որին հետևել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հրապարակումները՝ 2036։

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ